11111

Alternative content

понедельник, 28 ноября 2011 г.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2011թ.  սեպտեմբերի 26 – ին  ԱԶԱՏ ՀԱՅՔ  բհկ - ն  ,,Ցեղասպանության  հետեւանքների վերացման, փոխհատուցման, ազգային  ժառանգության եւ  իրավունքների վերականգնման բաց ցանց   ,, 1915 – 2015 ,,– ի  վարչական տնօրինության անունից  առաջարկությունների փաթեթով դիմեց  ՀՀ Նախագահին, Կառավարությանը, ԱԺ – ին, պատմա-գիտական հաստատություններին, հանրային կառույցներին եւ համայն հայությանը։ Արձագանքներ ստացվեցին միայն ՀՀ Նախագահի աշխատակազմից, Սփյուռքի նախարարությունից, Արեւելագիտության ինստիտուտից (բանավոր) եւ Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտից, որի տնօրենի  ստորագրությամբ պատասխանում  ասվում է, թե  ,,ներկայացված առաջարկներն անպայման հաշվի կառնվեն Հայոց  ցեղասպանության 100 – ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին կից ստեղծվելիք համապատասխան ենթահանձնաժողովների ուշադրությանը,,։ Գրավոր միակ պատասխանի մեջ շարադրված  հերթապահ այդ խոստումը ուղղակի անգործունեության տարատեսակ  կարող է թվալ աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումների, Հայոց ցեղասպանության շահարկման, նենգափոխման եւ բովանդակազրկման տեսանելի ու անտեսանելի գործողությունների  ֆոնի վրա։

   Պետական վերնախավին , հանրությանը եւ  ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100 - ՐԴ  ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ  ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ  կրկին հիշեցնում ենք մեր հիմնադրույթները եւ դրանցից բխող առաջարկությունները։

   1, Հայոց Մեծ Եղեռնի (ցեղասպանության) փաստը ի թիւս տասնյակ պետությունների, հոգեւոր, միջազգային եւ այլ կառույցների՝ տարբեր առիթներով ու ձեւաչափերով ընդունել եւ դատապարտել են նաեւ ԱՄՆ – ի, Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի կառավարությունները դեռեւս 1915, 1919, 1920, 1923 թվականներին եւ հետագայում էլ, ավելին  տես՝ http://www.mfa.am/hy/recognition/  ։ Շարունակել ընդարձակել ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը՝ ժամանակի եւ ուժերի անվերականգնելի կորուստ է։

   2, Հայաստանի պետականությունը խորհրդանշող եւ այդ պետականության գործող լիազոր – ներկայացուցիչ  Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաեւ Հայ Դատի հանձնախմբերը եւ հայկական ազգային կառույցները ցեղասպանության ճանաչման համար գործադրվող բոլոր ջանքերը պետք է նպատակամղեն ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՆ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ ՈՂՋԱՄԻՏ, ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՈՒՄ ԳՏՆԵԼՈՒՆ։

    3,  Ցեղասպանության հետեւանքները չեն կարող վերանալ ցեղասպանության ենթարկված ժողովրդի ժառանգների վերացմամբ կամ նրանց՝ իրենց իրավունքներից հրաժարվելով կամ հայրենիքը, հողը, մշակութային  եւ հոգեւոր ժառանգությունը այլ միջոցների փոխարկելով։

   4, Ցեղասպանության հետեւանքների վերացումը տեսանելի գործընթաց է եւ պետք է ունենա ՀԱՅԵՑԱԿԱՐԳ։  Այն պետք է առաջարկի ՀՀ Ազգային Ժողովը, քննարկվի եւ հաստատվի համազգային կառույցների կողմից , վավերացնի ՀՀ նախագահը, որից հետո ՀՀ արտաքին եւ ներքին բոլոր ուղղություններն ու դրսեւորումները պետք է համընթաց լինեն այդ հայեցակարգի կենսագործմանը։

    5,   Իբրեւ հայեցակարգի մշակմանն ու հաստատմանը նպաստող գործնական քայլեր՝ առաջարկում ենք.

   ա, ՀՀ Ազգային Ժողովի մշակած հայեցակարգը քննարկման դնել մինչեւ 2012 թ. ապրիլի 24 – ը։

    բ,  Հայոց  Մեծ  Եղեռնի  100 – րդ  տարելիցին ընդառաջ Հայոց Ցեղասպանության  հուշահամալիրի տարածքում  օրերի հետհաշվարկ  կատարող  ժամացույց  տեղադրել։

   գ,  Հուշակոթող  տանող ճանապարհին  տեղադրել ցեղասպանությունը ճանաչած պետությունների պետական խորհրդանիշերը պատկերող, ինչպես նաեւ նրանց եւ այլ կառույցների՝ ճանաչումն ամրագրած բանաձեւերի  հայերեն տեքստերով ցուցանակներ։

  դ,  Առանձին  գրքով հրատարակել Հայոց   Ցեղասպանության ճանաչումն ամրագրած բոլոր փաստաթղթերը՝ բնագրով  եւ հայերեն թարգմանված։ 
Ավելին տես` ՀԵՏՀԱՇՎԱՐԿ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ  http://hethashvark.blogspot.com/:


***
    ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100 - ՐԴ  ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ  ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ
օրենքով սահմանված ժամկետում  պատասխան  չստանալու  կամ  ԱՆԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ դրսեւորվելու   դեպքում  ,,Ցեղասպանության  հետեւանքների վերացման, փոխհատուցման, ազգային  ժառանգության եւ  իրավունքների վերականգնման բաց ցանց   ,, 1915 – 2015 ,,– ը,  ,,Զինակից Ազգային ցանցը,,  եւ ,,Ազատ Հայք,,  բհկ -  ն  ՁԵՌՆԱՄՈՒԽ  ԿԼԻՆԵՆ  ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ։

   

Ցեղասպանության  հետեւանքների վերացման,
փոխհատուցման, ազգային  ժառանգության եւ
իրավունքների վերականգնման բաց ցանց   ,, 1915 – 2015,,
Վարչական տնօրինության
,, ԶԻՆԱԿԻՑ  ԱՅԳԱՅԻՆ  ՑԱՆՑԻ   անունից, 
ԱԶԱՏ ՀԱՅՔ,, - բհկ   
Ռուբեն  Մնացականյան
28  նոյեմբերի  2011 թ.
ԵՐԵՒԱՆ

воскресенье, 6 ноября 2011 г.

ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԻ ՇՔԵՐԹ 2012-13ԹԹ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ կամ, ովքեր կապ չունեն Հայաստանի, հայության ներքին ու արտաքին մարտահրավերների հետ


Ազգային իրավունքների վերականգնման պահանջով ՙԱզատ Հայք՚ ը 1989 թ. ի վեր, մասնավորապես 2005,  2006, 2007,  2010, 2011 թվականներին ՙՀԱՅՓՈՍՏ՚ ՓԲԸ  ծառայության միջոցով գրություններ է հասցեագրել Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ, Ադրբեջան, ինչպես նաեւ ՀՀ քաղաքական վերնախավին։
  Պատվիրված, մի շարք նամակների հետադարձ ծանուցման կտրոններն առ այսօր չենք ստացել։
  Նամակների գտնվելու վայրը պարզելու նպատակով տասնյակ գրություններով դիմել ենք, ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականությունն իրականացնող վերնախավին։

  ...ՀՀՇ-ից առ այսօր ՀՀ վարչախմբի անգործության գագաթնակետը դարձավ 2011 թ. սեպտեմբեր 26–ին  ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ  ՆՎԻՐՎԱԾ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ  ՀԱՄԱԿԱՐԳՈՂ  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝

Ս. Սարգսյանին    89 / 11  N –  026/ա  
Հանձնաժողովի անդամներ  Հայկ Դեմոյանին 89 / 11  N –  026/դ,
ՀՀ Կառավարությանը, ԱԳՆ գր. 89/11 N– 026/բ, 
Սփյուռքի նախարարին գր. 89/11N–026/գ,
ԱԺ նախագահին գր. 89/11 N– 026/ե, 
ԱԺ մշտական հանձնաժողովներին գր. 89/11 N–026/զ,
,,Հայաստանի Հանրապետական կուսակցություն,, ԱԺ խմբակցությանը գր. 89/11 N– 026/է, 
,,Բարգավաճ Հայաստան,,  ԱԺ խմբակցությանը  գր. 89 / 11  N –  026/ը,
,,Հայ Յեղափոխական Դաշնակցություն,, ԱԺ խմբակցությանը գր.  89 / 11  N –  026/թ,
,,Օրինաց երկիր,, ԱԺ խմբակցությանը գր. 89 / 11  N –  026/ժ,
,,Ժառանգություն,, ԱԺ խմբակցությանը գր.  89 / 11  N –  026/ի, 
ՀՀ  ԳԱԱ,     Արեւելագիտության ինստտիտուտ,  Պատմության ինստիտուտ 
25   Մարտի,  26  սեպտեմբերի,  19  հոկտեմբերի  2011 թ. հասցեագրված նամակները։

***
 ՍՏՈՐԵՒ ԲԵՐՎԱԾ ՀՂՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԻ ՉՆՉԻՆ ՄԱՍՆ ԵՆ 
«FREEDOM HOUSE-ին 
ՀՀ նախագահին, Աժ-ին, կառավարությանը 
ԲԱՑ   ՆԱՄԱԿ   
Ընտրություններին ընդառաջ   

ՙԱԶԱՏ ՀԱՅՔ՚ բհկ   նախագահ  
Ռուբեն   Մնացականյան