11111

Alternative content

пятница, 17 февраля 2012 г.

ՈՒՂԵՐՁ 15.02.2012


Մենք՝ ներքոստորագրողներս,  ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ  100 – ՐԴ  ՏԱՐԵԼԻՑԻՆ  ՆՎԻՐՎԱԾ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ  ՀԱՄԱԿԱՐԳՈՂ  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ,  որի հույժ ներկայացուցչական կազմում ընդգրկված են  ՀՀ  նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը,  նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, գործիչներ ու մասնագետներ,

   ՊԱՀԱՆՋՈՒՄ  ԵՆՔ.
   ա,  մինչեւ  2012 թ. մարտի  16 – ը հրավիրել  ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ  ՄԻՏՎԱԾ  ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ  ՀԱՐՑԵՐԻ  ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՒ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ  ԳԻՏԱԺՈՂՈՎ.
   բ,  մինչեւ  2012 թ. ապրիլի 16 - ը  հրավիրել ՀՀ  ԱԺ  չորրորդ գումարման  արտահերթ նիստ՝  քննարկելու Խորհրդարանին ներկայացրած Հայոց  Ցեղասպանության հետեւանքների վերացման  ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ նախագիծը (նախագծերը) եւ ընդունել համապատասխան որոշում։

  ՀՀ ԱԺ 2012 թ. եւ 2013 թ. նախագահական ընտրություններին մասնակցող քաղաքական եւ այլ ուժերին կոչ ենք անում սատարել նշված պահանջների  կատարմանը։


ԱԶԱՏ ՀԱՅՔ  ԲՀԿ
ԶԻՆԱԿԻՑ   ազգային  ցանց 
ՀԵՏՀԱՇՎԱՐԿ  ,, 1915 – 2015,,  բաց  ցանց  
ՀԱՅԱԶՆ երիտասարդների միաբանության անունից
Ռուբէն  Մնացականեան
E.mail. azataik@rambler.ru    099-457308,  099-507056  
http://hethashvark.blogspot.com/

среда, 1 февраля 2012 г.


ՎԵՀԱՓԱՌ   ՏԷՐ
  
   
   Բերկրանքով տեղեկացանք, որ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Ձերդ Սուրբ Օծութեան նախաձեռնութեամբ կայանալու է համագումար՝  ,,Ճանաչում էն  հատուցում,, խորագիրով։
   Հայրենատիրութեան խնդրին ի սպաս Հայրենիքում ընթացող զարգացումներին աւելի մոտիկից ծանօթանալու համար խանարհաբար խնդրում ենք բացել  http://hethashvark.blogspot.com/   կայք էջը,  որի մէջ պիտի գտնէք նաեւ օրեր առաջ  պետական, հոգեւոր, մշակութային կառոյցներին հղած մեր գրութիւնը։
  Այդ նամակին  ավելի հաճոյ պատասխան, քան Անթիլիասի կաթողիկոսութեան որոշումը, չէինք կարող ակնկալել։
   Կասկած չկայ, որ համագումարի աւարտից յետոյ ուրուագիծ կստանայ այն հայեցակարգը, որով պիտի առաջնորդւի Սփիւռքը՝ Հայկական հարցի արդարացի հանգուցալուծման պայքարում։
 
Մատչելով  ի  համբոյր
Ձերդ Օծեալ Ս. Աջոյն

Ցեղասպանութեան  հետեւանքների վերացման,
փոխհատուցման, ազգային  ժառանգութեան եւ
իրաւունքների վերականգնման բաց ցանց   ,, 1915 – 2015,,-ի
վարչական տնօրինութեան,
,, ԶԻՆԱԿԻՑ,,  ազգային  ցանցի անունից`
,,ԱԶԱՏ ՀԱՅՔ,,  բհկ  նախագահ
  Ռուբէն  Մնացականեան
1 փետրուարի 2012 թ.