Մինչ ՄԱԿ – ի անդամ 30 – ից ավելի պետություններ ճանաչել եւ դատապարտել են մարդկության եւ մարդկայնության դեմ իրականացրած Հայոց Մեծ եղեռնը, ոճրագոծրըª Թուրքիան, փորձում է ժխտել ու կոծկել իր իրագործած հանցագործությունը£
Ավելին, ԽՍՀՄ լուծարումից ի վեր գլխավորելով հանցակից ուժերին՝ շրջափակելով մեկուսացնում է Հայաստանի, Արցախի Հանրապետությունները եւ շարունակում է այս պետությունների բնիկ բնակչության դեմ ծրագրած հանցավոր գործողությունները£
Այս իրողություններից ելնելով, ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին, պետություններին, հոգեւոր ու քաղաքական կառույցներին մեր երախտագիտությունը հայտնելով, Հայաստանի քաղաքական վերնախավին հիշեցնում ենք, որ մինչեւ Հայոց ցեղասպանության 100 - րդ տարելիցը՝ 2015 թ., մնացել է 1485 օր£
Ոստի հիմք ընդունելով, որ ի հակակշիռ Թուրքիայի ժխտողական կեցվածքի, հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած պետությունները եզրագծել են իրավական եւ քաղաքական փաստաթղթերի ամբողջական մի փաթեթ, որը ՀՀ իշխանությունները պարտավոր են ընդհանրացնել եւ բարձրացնել միջազգային ատյաններում, կոչ ենք անում.
1, Հայոց Մեծ ցեղասպանության 100 - րդ տարելիցին ընդառաջ օրերի հետհաշվարկ սկսել.
2, ՀՀ ԱԺ օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացմանը ուղղված հայեցակարգի ընդունումը.
3, միջպետական խորհրդակցություններ սկսել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների իշխանությունների հետ.
4, մինչեւ սույն թվականի օգոստոսի 10 - ը միջազգային ատյաններում պաշտոնապես բարձրացնել սառեցված Հայկական հարցը£
ԱԶԱՏ ՀԱՅՔ
Մարտ-մայիս 2011 թ.
E.mail. azataik@rambler.ru,
lusolusmn@rambler.ru
Հղումներ
http://www.panarmenian.net/arm/world/news/66049
http://idefacto.am/page.php?section=news_more&id=4672
http://idefacto.am/page.php?section=news_more&id=4672
Комментариев нет:
Отправить комментарий